Մոսկվայում ջրհեղեղի պատճառով տարհանում են մարդկանց (տեսանյութ)
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում արդեն երկրորդ օրն է` հորդառատ անձրևը չի դադարում: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Փրկարարները ջրի տակ մնացած ավտոմեքենաներից 200 մարդ են դուրս բերել:
Նշվում է, որ տարհանումը մասնավորապես Յաուզա գետի մոտակայքում է տեղի ունենում, քանի որ անձրևների պատճառով այն դուրս է եկել ափերից: