Ադրբեջանում Գյուլենի կողմնակիցներին կասկածում են երկրում հեղաշրջում նախապատրաստելու մեջ
Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել նրանց նկատմամբ, որքեր աջակվում են ամերիկաբնակ Գյուլենին և փորձում տապալել երկրի կառավարությունը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Տեղեկությունների համաձայն՝ այդ ծրագրերի հետևում կանգնած է ընդդիմադիր կուսակցության ղեկավար Ալի Քերիմլին, ով ֆինանսական աջակցություն է ստանում Թուրքիայից:
Թուրքիայի իշխանությունները դեռ 2014 թվականին էին հայտնել, որ հենց Քերիմլին է Ադրբեջանում կատարում Գյուլենի դերը:
Թուրքիան նշել է նաև, որ իրենց երկրում ռազմական հեղաշրջում իրականացնելու դեպքում կազմակերպիչները նույն սցենարով այն իրագործելու էին նաև Ադրբեջանում: