«Հյուսիսային հոսքը» կնպաստի գազի մատակարարումների ուղիների դիվերսիֆիկացմանը. Սերգեյ Լավրով
«Հյուսիսային հոսք» նախագիծը կնպաստի գազի մատակարարումների ուղիների դիվերսիֆիկացմանը։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կատարած հայտարարությանը:
«Մենք և մեր եվրոպացի գործընկերները վստահ ենք, որ «Գազպրոմ»-ի հետ այս նախագիծը կնպաստի Եվրոպա աշխարհամաս գազի մատակարարումների ուղիների դիվերսիֆիկացմանը: Այն, ընդհանուր առմամբ տեղավորվում է եվրոպական գազային ենթակառուցվածքների զարգացման այն ծրագրում, որը կա ԵՄ-ում: Այն նաև համապատասխանում է ԵՄ հիմնական նպատակին՝ էներգետիկ միության ստեղծմանը»,-ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ուրալի դաշնային համալսարանում ելույթ ունենալու ժամանակ:
Նրա խոսքով՝ «Հյուսիսային հոսքը» հիմք կհանդիսանա Փարիզում կլիմայի գիտաժողովի ժամանակ ձեռք բերած համաձայնությունների կատարման գործում։