Թուրք-սիրիական սահմանը հատելիս ձերբակալվել է Էրզրումի դատախազը
Թուրքիայի Էրզրում քաղաքի դատախազը ձերբակալվել է թուրք-սիրական սահմանը հատելիս: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո 46-ամյա Էքրեմ Բեյազտաշի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել և կարգադրություն կար ձերբակալել նրան:
Սահմանապահները դատախազին ձերբակալել են կիրակի երեկոյան, երբ նա փորձել է անօրինական հատել Սիրիայի սահմանը:
Նշենք, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձն իրականացվել է հուլիսի16-ին, որի արդյունքում զոհվել է Թուրքիայի 246 և վիրավորվել 2000-ից ավելի քաղաքացի: