Կաննի փոռատոնի բարեգործական ընթրիքը միավորել է համաշխարհային աստղերին
Բարեգործական amfAR ընթրիքը տեղի կունենա du Cap-Eden-Roc հյուրանոցում, որը Կաննի փառատոնի լավագույն ավանդույթներից մեկն է. այն միավորում է համաշխարհային աստղերին:
Հոբելյանական 20-րդ հանդիսության համար հյուրանոցի այգում հավաքվել են հանրաճանաչ մարդիկ, ինչպիսիք են Իրինա Շեյքը, Միլա Յովովիչը, Ջուլիա Ռեստուան-Ռոտֆեյլդը, Ռոզի Հանթինդթոն-Ուայլդը և այլք: Վերջիններս լրագրողներին հայցազրույցներ են տալիս և վայելում են Լազուրյան ափի լավագույն եղանակը: Կաննը եղել է և միշտ կլինի աշխարհի տարբեր հատվածներում ապրող էլիտայի կարևորագույն հավաքույթը: Աստղերը կարող են ինչ-ինչ պատճառներով ներկա չգտնվել Vanity Fair խրախճանքին կամ Chopard ընթրիքին, սակայն Կաննի փառատոնի շրջանակներում իրականացվող amfAR բարեգործական ընթրիքը նրանք ուղղակի չեն կարող բաց թողնել, այդ իսկ պատճառով Քայլի Մինոուգը, Կոռոլինա Կուրկովան, Հայդի Քլումը, Դիտա ֆոն Տիզը և այլք սրտատրոփ սպասում են ընթրիքի բացման արարողությանը: