Թուրքիան սպառնացել է ԵՄ-ին
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղուն հայտարարել է, որ ԵՄ-ի՝ մինչև հոկտեմբերի վերջ Թուրքիայի հետ առանց վիզային ռեժիմ չսահմանելու դեպքում միգրացիոն համաձայնագրերի հետագա իրականացումը սպառնալիքի տակ կհայտնվի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Մենք ԵՄ-ի հետ պայմանավորվածություն ունենք, որտեղ հստակ ասվում է, որ հոկտեմբերին ԵՄ-ն առանց վիզայի ռեժիմ կսահմանի Թուրքիայի համար: Կամ նրանք պետք է կատարեն նշված պայմանավորվածությունը կամ մենք կչեղարկենք նախկին պայմանավորվածությունները»,-ասել էլ Չավուշօղլուն:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն ամեն ինչ արել է, որպեսզի մտնի ԵՄ-ի կազմի մեջ, սակայն, որպես պատասխան, վիրավորանք և սպառնալիքներ է ստացել: