Ռուսաստանը ՆԱՏՕ-ին առաջարկել է վերականգնել ռազմական համագործակցությունը. Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ խորհուրդ-ՆԱՏՕ վերջին հանդիպման ժամանակ Ռուսաստանը հստակ առաջարկ է արել վերականգնել ռազմական համագործակցությունը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Անցյալ ամիս՝ մեր վերջին հանդիպման ժամանակ, կոնկրետ առաջարկ ենք արել՝ վերականգնել ռազմական համագործակցությունը: Բայց նախքան այս, հարկարվոր է վստահությունը վերականգնել այս ոլորտում»,-Ուրալի դաշնային համալսարանում ելույթի ժամանակ հայտարարել է Լավրովը:
Ավելի վաղ, Լավրովը վստահություն էր հայտնել, որ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները կվերադառնան նախկին մակարդակի: