«Մանկական Նոր ալիք-2016». Փոքրիկ Միշան զբաղեցրել է երկրորդ տեղը
«Մանկական Նոր ալիք-2016»-ի hայաստանյան պատվիրակ Միշան (Միքայել Գրիգորյան) փայլուն ելույթ է ունեցել մրցույթի շրջանակներում և գրավել մրցանակային երկրորդ հորիզոնականը` այն կիսելով Մալթայի ներկայացուցչի հետ:
Միշան երկու մրցութային օրերի ընթացքում արժանացել է հավասարաչափ 87-ական միավորների, երկու օրերն էլ ժյուրիի 8 անդամներից 7-ը Հայաստանի ներկայացուցչի ելույթը գնահատել են առավելագույն 11 միավոր, իսկ 8-րդը՝ 10: