Արևմուտքի հետ հարաբերությունները վերադառնում են նախկին մակարդակի. Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը և Արևմուտքի հարաբերությունները վերադառնում են նախկին մակարդակին: Այս մասին գրում է ТАСС-ը:
«Ռուսաստանը մտադիր չէ մեկուսանալ: Հույս ունեմ, որ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները կայուն ուղու կվերադառնան,-ասել է Լավրովը:
Լավրովի խոսքով՝ այսօր ռուս-գերմանական հարաբերությունները գտնվում են դժվարին փուլում: Այս դժվարին ժամանակահատվածում կարևոր է Գերմանիայի հետ մտերմանալը:
Ավելի վաղ, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Գերմանիան և Ռուսաստանը չնայած պահպանվող տարակարծությանը, պետք է պահպանեն երկխոսությունը: