Ոչինչ առաջվա նման չի լինի. Թուրքիայի վարչապետ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները մտադիր են ամբողջությամբ վերացնել ընդդիմադիր կազմակերպության քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Մեր կուսակցությունը 15 տարեկան է: Ռազմական հեղաշրջման փորձից հետո, մենք հասկացանք, որ ոչինչ առաջվա նման չի լինի: Մենք չկախեցինք մեր գլուխները»,-ասել է վարչապետը:
Նրա խոսքով՝ Գյուլենից բացի, թուրքական իշխանությունները ծրագրում են վերացնել նաև «Քրդական աշխատավորական կուսակցություն»-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ստամբուլի դատախազությունը նամակ էր հղել ԱՄՆ-ին ՝ պահանջելով հանձնել Գյուլենին: