Շոյգուն Արևմուտքին կոչ է արել դադարեցնել վախեցնել սեփական բնակչությանը
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Արևմուտքը պետք է դադարեցնի հիստերիան և սեփական բնակչությանը Ռուսաստանի մասին հայտարարություններով վախեցնելը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Մենք վրդովված ենք այն բանի համար, որ այժմ, երբ իրավիճակը հավասարակշռված է, Արևմուտքը կրկին հիստերիա է բարձրացնում, որպեսզի լցնի իր բյուջեն: Արեւմուտքը պետք է դադարեցնի վախեցնել իրենց սեփական ժողովրդին: Կոչ եմ անում մեր գործընկերներին կանգ առնել և մտածել, որ Ռուսաստանը «բաց» է և պատրաստ է երկխոսության:»,-ասել է ՌԴ պաշտպանության նախարարը:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ ՌԴ-ն և ԱՄՆ-ն Սիրիայի հարցով ընդհանուր լեզու գտնել դեռևս չեն կարողանում: