Համացանցում է հայտնվել Ջոննի Դեպպի և իր նախկին կնոջ սկանդալային վեճի տեսանյութը
«TMZ»-ն հրապարակել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են վիճում նախկին ամուսիններ Ջոննի Դեպպը և Էմբեր Հերդը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Տեսանյութում դերասանը նյարդային վիճակում է, դուրս է գալիս խոհանոցից և խոսում Էմբեր Հերդի հետ, հետո բաժակը լցնում է գինով: Հերդն ասում է, որ նա արդեն խմել է մեկ բաժակ, Դեպպը նյարդայնանում է, բաժակը նետում և հարվածելով փորձում վերցնել նրա հեռախոսը:
Թերթը գրում է, որ այս տեսանյութը նկարահանվել է մի քանի ամիս առաջ այն պատահարից, երբ Դեպպը, ինչպես վստահեցնում է նրա նախկին ամուսինը, խփել է նրան: