Ռուսաստանն ու ԱՄՆ-ն չեն կարող ընդհանուր լեզու գտնել Սիրիայի հարցով. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն դեռևս չեն կարող ընդհանուր լեզու գտնել Սիրիայի հարցով: Այս մասին գրում է «Интерфакс» լրատվական գործակալությունը:
«Մենք մեր գործընկերներին ասում ենք՝ մեզ ասեք, թե որտեղ է գտնվում չափավոր ընդդիմությունը: Դա առաջին հարցն էր: Եվ մեր առաջին առաջարկությունն այն էր, թե որտեղ չպետք է հարվածներ հասցնել մեր ավիացիային: Այնտեղ, որտեղ իսկապես չափավոր ընդդիմությունն է: Չկարողացան, լավ: Ուերմն ասեք, թե որտեղ պետք է հարվածներ հասցնել, որտեղ են, ձեր կարծիքով, «ԻՊ»-ի ահաբեկիչները: Էլի չի ստացվում»,- նշել է Շոյգուն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՄԱԿ-ում աջակցում են Ռուսաստանի և Թուրքիայի համաձայնությունները՝ «ԻՊ» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում համատեղ ջանքերի մասին: