Թուրքիան կմեծացնի քաղաքացիական անձանց թիվը բանակի ղեկավարությունում
Թուրքիայի իշխանությունները նախատեսում են պաշտպանության նախարարությունում մեծացնել քաղաքացիական աշխատակիցների թիվը և հասցնել 60%-ի: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Hurriyet» թերթին:
«Նախարարության վերակազմավորման նպատակն է 60% քաղաքացիական և 40% զինվորական աշխատակիցներ ունենալը ղեկավարական կազմում: Նախնական փուլում քաղաքացիական անձանց թիվը կարող է ընլայնվել մինչև ընդհանուր կազմի կեսը, սակայն վերջնական նպատակը 60%-40% հարաբերակցությունն է»,- հայտնել է աղբյուրը:
Իշխանությունները մտադիր են օգտագործել Ամերիկայի Միացյալ Նահանգների փորձը: Աղբյուրի հաղորդմամբ՝ Պենտագոնի անձնակազմի 70%-ը քաղաքացիական անձինք են, և միայն 30%-ը՝ զինվորականներ: