«Boeing»-ը հարկադիր վայրէջք է կատարել Վորոնեժում
Մարդատար «Boeing»-ը չնախատեսված վայրէջք է կատարել Վորոնեժում դիմացի ապակու վրա ճաքեր լինելու պատճառով: Այս մասին գրում է РИА «Новости» գործակալությունը՝ տարածաշրջանի արտակարգ ծառայությունների աղբյուրին հղում տալով:
«Լիպեցկ-Սոչի ինքնաթիռը ստիպված է եղել վայրէջք կատարել Վորոնեժում երկրորդ օդաչուի նստատեղի դիմացի ապակու վրա ճաքեր առաջանալու պատճառով»,- հայտնել է աղբյուրը:
Ինքնաթիռում 54 ուղևոր է եղել, ոչ ոք չի տուժել: