Որքանո՞վ կարող է Ռուսաստանը վստահել Թուրքիային
Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների արագացված կարգավորումը շատ արևմտյան քաղաքական գործիչների և դիտորդների զարմացրել է: Նրանցից մի քանիսը ենթադրում են, որ Թուրքիան «ռուսական քարտ» է խաղացնում, որպեսզի Եվրամիության և ԱՄՆ-ի հետ երկխոսություններում լրացուցիչ օգուտ ստանա: Այս մասին հայտնում է «Russia Today»-ը:
Հոդվածի հեղինակը նշում է, որ պատմության մեջ այդպիսի շատ դեպքեր են եղել, «երբ Թուրքիայի գործերը Եվրամիության հետ լավ չեն եղել, Անկարան, սովորության համաձայն, սկսել է նայել Մոսկվայի կողմը»: Համենայն դեպս, լրագրողը հաղորդում է, որ այս անգամ իրավիճակը շատ բանով է տարբերվում, քանի որ թուրքական էլիտայի ներսում ԱՄՆ-ի գործընկերությունից հիասթափություն է սկսվում տարածվել: ԱՄՆ-ն երբեք Թուրքիային որպես գործընկեր չի դիտարկել, ինչն էլ Անկարային ստիպում է դիտարկել Եվրասիական ինտեգրացիան Ռուսաստանի և Իրանի հետ:
Միակ պահը, երբ Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները դեռևս տարբերվում են, Բաշար Ասադի ճակատգիրն է և Սիրիայի կոնֆլիկտը կարգավորելու ունակությունները, սակայն ընդհանուր թշնամին՝ ի դեմս «ԻՊ»-ի, կարող է խթանել երկու երկրների մերձեցումը: