«Ռիո-2016». Յանա Եգորյանը՝ կրկնակի օլիմպիական չեմպիոն
Ռիոյի Օլիմպիական խաղերում Յանա Եգորյանը Ռուսաստանի հավաքականի կազմում նվաճեց երկրորդ ոսկե մեդալը:
Սուսերամարտի մրցաշարում Ռուսաստանի և Ուկրաինայի հավաքականները թրամարտի եզրափակիչում վիճարկեցին թիմային օլիմպիական չեմպիոնի տիտղոսը: Հաղթանակ տարավ Ռուսաստանի թիմը՝ 45:30 հաշվով:
22-ամյա Յանա Եգորյանը Ռիոյում նվաճել էր նաև թրամարտի անհատական ոսկե մեդալը: Եզրափակիչում նա պարտության էր մատնել թիմակից Սոֆյա Վելիկայային:
1993 թվականին Երևանում ծնված և 6 տարեկանում ընտանիքի հետ Ռուսաստան տեղափոխված Յանա Եգորյանը նաև 2015թ. աշխարհի չեմպիոն է, Եվրոպայի քառակի չեմպիոն, սակայն այդ տիտղոսները նվաճել է թիմային պայքարում: