Թուրքիայի դատախազությունն ԱՄՆ-ին խնդրել է ժամանակավորապես ձերբակալել Գյուլենին
Ստամբուլի գլխավոր դատախազությունը ԱՄՆ-ի իշխանությունների համար խնդրագիր է պատրաստել հոգևոր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին ժամանակավորապես կալանավորելու մասին: Այս մասին հայտնում է «ТАСС» գործակալությունը՝ հղում տալով «CNN Türk»-ին:
Այդ հարցումը շուտով Թուրքիայի Արդարադատության նախարարությունը կփոխանցվի ԱՄՆ Արդարադատության նախարարությանը: Նամակի տեքստում նշվում է, որ Գյուլենը «հեռակա կարգով կալանավորվել է Թուրքիայի դատարանի կողմից կառավարությանը, նախագահին տապալել փորձելու» և մի շարք այլ հանցագործությունների համար, որոնք կապ ունեն պետության սեփականության հետ:
Համաձայն երկկողմանի համաձայնագրի, որը վերաբերում է հանցագործությունները հետաքննելիս համագործակցությանը, Թուրքիան ԱՄՆ-ին խնդրել է «ժամանակավորապես կալանավորել Գյուլնեին մինչև նրան Թուրքիային հանձնելը»: Ժամանակավոր կալանավորումը ոստիկանական միջազգային պրակտիկայում ընդունված խափանման միջոց է: