Թուրքիան չի զիջի ԱՄՆ-ին. Յըլդըրըմ
Անկարան չի զիջի ԱՄՆ-ին հոգևոր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին հանձնելու հարցով: Այս մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը լրագրողների հետ հանդիպման ընթացքում: Այս մասին գրում է «BBC»-ն:
Յըլդըրըմի խոսքով՝ ԱՄՆ-ի վերաբերմունքը Գյուլենին հանձնելու հարցին լավանում է: Վարչապետը նաև խոստացել է, որ հոկտեմբերին երկիր կժամանի ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրին:
«ԱՄՆ-ն չի կարող արհամարհել մեր պահանջները, մաս-մաքուր է, որ ռազմական անհաջող հեղաշրջման ետևում կանգնած է Ֆեթոն: Դա Ֆեթուլահի այսպես կոչված ահաբեկչական կազմակերպությունն է, որի առաջնորդը Գյուլենն է: Հենց Գյուլենին են Թուրքիայի իշխանությունները համարում հեղաշրջման փորձի կազմակերպիչը: Քարոզիչն ապրում է ԱՄՆ-ում»,- նշել է Յըլդըրըմը:
Վարչապետի խոսքով՝ Գյուլենի հանձնումը թույլ կտա կարգավորել ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները: