Իրանի թեթև ատլետներից Օլիմպիադայում 3,5 հազար դոլար են գողացել
Իրանի թեթև ատլետները հայտնաբերել են, որ Ռիո դե Ժանեյրոյում գտնվող օլիմպիական ավանի իրենց համարներից կորել է 3.5 հազար դոլար գումար: Այս մասին հաղրոդում է «ISNA» գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել Է ատլետ Էխսան Հադդադիի և Էխսան Թաֆթիանիի հետ: Նրանցից առաջինը 2012 թ-ի Օլիմպիական խաղերին արծաթե մեդալակիր է դարձել:
«Հադդադին հաղորդել է, որ իրենցից գողացել են 3.5 հազար դոլար»,- նշվում է գործակալության հաղորդագրությունում` հավելելով, որ գողությունը զգալիորեն ազդել է մարզիկների տրամադրության վրա: