Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո 81.5 հազար մարդ գործազուրկ է դարձել
Թուրքիայում անհաջող ռազմական հեղաշրջման փորձից հետո աշխատանքից հեռացվածների թիվը հասել է 81 494-ի: Այս մասին հաղորդում է «Reuters» գործակալությունը` հղում անելով Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հայտարարությանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայում կասեցվել է 60 հազար մարդու աշխատանքային գործունեությունը, իսկ 3.5 հազար մարդ հեռացվել է աշխատանքից:
Ինչպես նշել է Յըլդըրըմը, 81 494-ի մեջ են մտնում նաև դատավորները, զինվորականները և պաշտոնյաները: Վերջիններիս թիվը հասնում է մոտ 5 հազարի: