«Շերեմետևո» օդանավակայանում ուղևորը հայտարարել է, թե ռումբ է տեղադրված իր ճամպրուկում
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ուղևորին չեն թողել օդանավ նստի այն բանից հետո, երբ նա կատակել է, թե իր պայուսակում ռումբ է տեղադրված: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությանը:
«Օդանավակայանի անցակետում աշխատակիցները կասկածելի իր են հայտնաբերել ուղևորի ճամպրուկում: Աշխատակիցների այն հարցին, թե ինչ իր է ճամպրուկում, ուղևորը պատասխանել է՝ տրոտիլ»,-ասվում է հաղորդագրությունում:
Ոստիկանության աշխատակիցները տեղում ուղևորին տեղափոխել են հերթապահ մաս սակայն նրա ճամպրուկում այդպես էլ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:
Տղամարդը հատարարել է, որ երկար թռիչքից հետո շատ է հոգնել և պայթուցիկի հետ կապված կատակել է: