Ռուսական ավիաընկերությունները պատրաստ են չարտերային թռիչքներ սկսել դեպի Թուրքիա. «Ռոսավիացիա»
«Ռոսավիացիա»-ի ղեկավար Ալեքսանդր Ներադկոն հայտարարել է, որ մոտ 15 ռուսական ավիաընկերություններ պատրաստ են չարտերային թռիչքներ սկսել դեպի Թուրքիա: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով РИА «Новости» գործակալությանը:
Նրա խոսքով՝ ավիաընկերություններին թույլտվություն ստանալուց հետո, կպահանջվի մի քանի ժամ չվերթները վերականգնելու համար։
Լույս հուլիսի 22-ին «Ռոսավիացիա»-ն չեղարկել է դեպի Թուրքիա կանոնավոր չվերթների արգելքը, որը սահմանվել էր Թուրքիայում հուլիսի կեսին ռազմական հեղաշրջման փորձից հետո։