Ռուսաստանը հրաժարվել է Ղրիմ թողնել ԵԱՀԿ դիտորդական խմբին
Ռուսաստանը հրաժարվել է Ղրիմ թողնել Ուկրաինայում ԵԱՀԿ դիտորդական խմբին: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն` հղում անելով ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի հայտարարությանը:
Օգոստոսի11-ին ուկրաինական կողմը նոտա էր հղել` պահանջելով ուժեղացնել ԵԱՀԿ ներկայությունը Ուկրաինայի և Ղրիմի սահմաններին: Ուկրաինան կոչ էր արել նաև հսկել ռուս-ուկրաինական սահմանը:
«ԵԱՀԿ առաքելությունը հասկանում է, որ ոչ մի իրավունք չունի աշխատանքներ սկսել Ղրիմում, և մենք այդ մասին մշտապես հայտարարել ենք: ԵԱՀԿ-ն չի ցանականում առաքելություն իրականացնել Ղրիմում, քանի որ գիտակցում է, որ այս հարցում չի կարող կոնսենսուսի հասնել»,-ասել է Լուկաշևիչը: