Մոսկվայում 16-ամյա աղջիկը համացանցով վաճառել է նորածնին
Ուզբեկստանի 16-ամյա քաղաքացին որոշել է ազատվել երեխայից: Աղջիկը համացանցում հայտարարություն է հրապարակել նորածնին վաճառելու մասին: Հաղորդագրությանը հանդիպել է Սամարսկի 22-ամյա բնակչուհին: Գործարքը կնքվել է 150 000 ռուբլիով: Այս մասին գրում է «НТВ» հեռուստաալիքը:
Մոսկվայի շրջանի քննչական կենտրոնը հայտնում է. «Օգոստոսի 10-ին, համաձայն ձեռք բերված համաձայնության, մեղադրյալները նորածնի առքուվաճառքի գործարք են իրականացրել»:
Որոշ ժամանակ անց ոստիկանությունը բերման է ենթարկել աղջիկներին: Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել «Անչափահասի առևտրով զբաղվելու» հոդվածով: Բերման ենթարկվածները խոստովանել են մեղքը, որից հետո նրանց ստորագրությամբ բաց են թողել: Գերատեսչության հաղորդագրությունում նշվում է, որ երեխան բժշկական հաստատությունում է գտնվում: