Մեդվեդևը հնարավոր է համարում Կիևի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել Կիևի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
Նրա խոսքով, եթե այլ տարբերակներ չլինեն, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է նման որոշում կայացնել:
Մեդվեդևը նշել է, որ «պատմության մեջ ամեն ինչ էլ լինում է»: «Ես հասկանում եմ, որ մենք հայտնի դեպքերից հետո Վրաստանի հետ «կոտրված» հարաբերություններ ունեցանք: Այլ դեպքեր ևս եղել են: Ես, երևի թե, չէի ցանկանա, որ դա այդպես ավարտվեր, սակայն եթե իրավիճակի վրա ազդելու այլ տարբերակ չլինի, նախագահը, երևի թե, կարող է այդպիսի որոշում ընդունել»,- լրագրողների հարցերին պատասխանելով՝ նշել է Մեդվեդևը:
Դմիտրի Մեդվեդևը նաև նշել է, որ Ղրիմում ահաբեկչական փորձը, անխոս, հանցագործություն է ռուսական պետության և ռուս ժողովրդի դեմ: