Ռամզան Քադիրովն ու ՌԴ ԿԳ նախարարը լողացել են գետում (տեսանյութ)
Դմիտրի Լիվանովը երկու տարվա մեջ առաջին անգամ այցելել է Չեչնիա: Վերջին անգամ նա Չեչնիայում էր 2014 թվականին: Այս մասին գրում է Life.ru-ն:
Ռուսաստանի կրթության և գիտության նախարարի պաշտոնական այցը սկսվել է ընկերական զրույցով:
Ռամզան Քադիրովն ու Դմիտրի Լիվանովը քննարկել են հաջողությունները, որոնց հասել են կրթության ոլորտում վերջին երկու տարիների ընթացքում:
Ընթրիքից հետո Ռամզան Քադիրովը երկու նախարարներին և մյուս հյուրերին ուղեկցել է տուն:
Նշենք, որ Դմիտրի Լիվանովը երկրորդ դաշնային նախարարն է, ով Չեչնիա է այցելել այս շաբաթվա ընթացքում: Քադիրովը նրան պատմել է նաև տեղի ունիկալ բնության մասին: Հետո նա ջուրն է մտել՝ իր հյուրին առաջարկելով նույնն անել:
Մանրամասները՝ տեսանյութում: