Թուրքական ֆուտբոլի աստղը կալանավորվել է Էրդողանի վարչակարգը տապալել փորձելու համար
«Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբի նախկին խաղացող Հաքան Շուքյուրը մեղադրվում է Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ: Այս մասին գրում է Life.ru-ն:
Թուրքիայի իշխանությունները նրան ձերբակալելու հրաման են տվել: 2002 թվականի աշխարհի առաջնությունում ամենաարագ գոլի հեղինակը (9.8 վայրկյան) մեղադրվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանությունը տապալելու փորձի մեջ: Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
Թուրքական դատախազությունը մեղադրում է «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբի նախկին խաղացողին նրանում, որ նա զինված ահաբեկչական խմբավորման անդամ է եղել, որը զբաղված է եղել պետական հեղաշրջման փորձով:
Շուքյուրը ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո դարձել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր: Նա խաղացել է նաև իտալական «Ինտեր» և «Պարմա» ակումբներում: 44-ամյա աստղը Թուրքիայի ֆուտբոլի հավաքականում անց է կացրել ավելի քան 100 խաղ: