32 թուրք դիվանագետ փախուստի է դիմել. Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտնել է, որ երկրի 32 դիվանագետ փախուստի է դիմել ռազմական հեղաշրջման փորձից հետո: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
«208 դիվանագետներից 32-ը, ովքեր Թուրքիա են կանչվել, չեն վերադարձել Թուրքիա»,- հայտնել է Չավուշօղլուն Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆի հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում: Թուրքիայի ԱԳՆ-ի խոսքերը հաղորդել է «Haberturk» հեռուստաընկերությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկու թուրք դիվանագետներ փախել են Հունաստան և Իտալիա, ինչպես նաև մեկ ռազմական ատաշե՝ Բոսնիա և Հերցեգովինա, սակայն Բոսնիա և Հերցեգովինայում Թուրքիայի դեսպանությունը հերքել է այդ տեղեկությունը:
Թուրքիայում հուլիսի 16-ի գիշերը տեղի ունեցած ռազմական հեղարջման փորձի հետևանքով, ըստ վերջին տվյալների, կա 246 զոհ՝ չհաշված հեղաշրջման փորձի մասնակիցներին, ավելի քան 2 000 մարդ տուժել է: