Գյուլենը խոստացել է վերադառնալ Թուրքիա, եթե ապացուցվիր իր մեղավորությունը
Թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը հայտնել է, որ Թուրքիա կվերադառնա, եթե ապացույցներ լինեն Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին իր մասնակցության մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը:
«Եթե բոլոր այն մեղադրանքները, որոնք հնչում են իմ հասցեին, ապացուցվեն, ես խոստանում եմ վերադառնալ Թուրքիա»,- ասել է Գյուլենը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենը պահանջում է ստեղծել միջազգային կոմիտե Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը հետաքննելու համար: Հեղաշրջման փորձը տեղի էր ունեցել հուլիսի 16-ի գիշերը: Վերջին տվյալներով՝ այդ գործով բերման է ենթարկվել ավելի քան 26 000 մարդ: