Գայթակղիչ Իրինա Շեյքը՝ հեռուստասերիալում կրքոտ փաստաբանի դերում (տեսանյութ և լուսանկարներ)
Կինոյի աշխարհը ձգում է Իրինա Շեյքին: 30-ամյա մոդելին քիչ է դերասան Բրեդլի Կուպերի սիրելին լինելը, նա ցանկանում է հաճախ լինել էկրանի մյուս կողմում: Դրա համար նա ցանկացած հնարավորություն օգտագործում է իր դերասանական տաղանդները բացահայտելու համար: Եվ վերջերս հիանալի առիթ է եղել: Նրան հրավիրել են նկարահանվել «Cop Show» հեռուստասերիալում: Նա մեծ ուրախությամբ այս մասին կիսվել է Instagram-ի իր էջում՝ տեսանյութ հրապարակելով նկարահանումներից: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Իրինան խելացի և գրավիչ փաստաբանի դեր է խաղում՝ խիստ կոստյումով և ակնոցով: Նրա հետ միասին աշխատել են դերասաններ Քոլին Քուինը, Սյու Ջիմ Քիմը, Գրիֆֆին Նյումանը:
Հարկ է նշել, որ Իրինա Շեյքի դեբյուտը մեծ էկրանին տեղի է ունեցել «Հերակլ» ֆիլմի նկարահանումների ժամանակ 2014 թվականին: Այդ ժամանակ նա խաղացել է գլխավոր դերասանի կնոջ՝ Մեգարի դերը: