Ջենիֆեր Լոպեսն արձագանքել է իր հղիության մասին լուրերին (լուսանկար)
Արդեն 1 շաբաթ է, ինչ լուրեր են պտտվում, որ երգչուհի դերասանուհի, պարուհի Ջենիֆեր Լոպեսը կրկին կմայրանա: Այս մասին գրում է Womanhit.ru-ն:
Նշվում է, որ Լոպեսը հղիության 3-րդ ամսում է, և որ երեխայի հայրը նրա ընկերն է՝ Կասպեր Սմարթը: Երգչուհու պաշտոնական ներկայացուցիչները երկար ժամանակ չէին մեկնաբանում տարածված լուրերը, սակայն, երեկ նրա մենջեր Բենի Մեդինան խախտել է լռությունը:
«Բոլոր այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,-ասել է մենեջերը:
Ավելի ուշ, Լոպեսը ևս արձագանքել է հղիության մասին լուրերին և լուսանկար է հրապարակել, որով վերջ է տվել այդ խոսակցություններին: