Թուրքիան ու ՌԴ-ն կարող են առևտրի ոլորտում կիրառել ազգային արժույները. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուս-թուրքական հարաբերությունների հետ կապված հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է, որ Թուրքիան ու Ռուսաստանը կարող են իրենց ազգային արժույթներն օգտագործել փոխադարձ առևտուր իրականացնելիս։ Այս մասին գրում է Ru.sputnik.az-ը՝ հղում տալով Haberturk թերթին։
Թուրքիայի նախագահ Էրդողանի կարծիքով՝ փոխադարձ առևտրում դոլարի փոխարեն ազգային արժույթների օգտագործումը ձեռնտու կլինի և՛ Ռուսաստանին, և՛ Թուրքիային։
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին կայացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Այն կայացավ Սանկ Պետերբուրգում՝ Կոնստանտինովյան պալատի հունական հյուրասրահում՝ ձեռքսեղմումով:
Ռուսական կողմից բանակցություններին մասնակցում է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, իսկ թուրքական կողմից՝ արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: