Այսօր Արամայիս Սահակյանի ծննդյան օրն է
Արամայիս Ադամի Սահակյանը ծնվել է մայիսի 24-ին 1936թ. Բաշքենդ գյուղում /հետագայում' Արծվաշեն/: 1960թ.-ին ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվական ֆակուլտետը, 1967-ին' Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացները:
Աշխատել է «Ավանգարդ» թերթում /1960-1965/, «Գարուն» ամսագրում /1967-70/, ՀԼԿԵՄ Կենտկոմում /1970-71/, ՀՍՍՀ հեռուստատեսության եւ ռադիոհաղորդումների պետ. կոմիտեում /1971-77/:
Հեղինակ է մի շարք գրքերի' «Աստղիկներ», «Սիրո հասակ», «Մենք միասին ենք», «Ապրել եւ սիրել», ՀԼԿԵՄ մրցանակ' «Երջանիկ եղեք», «Ես սիրում եմ ձեզ» եւ այլն:
Սահակյանի պոեզիան հատկանշվում է քաղաքացիական շնչով, նուրբ հումորով, պարզ լեզվամտածողությամբ: Համամիութենական երաժշտական մրցույթի դափնեկիր է երգերի տեքստերի համար:
Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ՍՍՀՄ եւ արտասահմանյան բազմաթիվ լեզուներով:
Մահացել է 2013թ. մարտի 14-ին, Երևանում: