Հարաբերություններում կարևոր է նաև իրար կարոտելը. Գլյուկոզա
Երգչուհի Գլյուկոզան իր միկրոբլոգում անկեղծ խոստովանություն է արել՝ կիսվելով իր երկրպագուների հետ: Երգչուհու խոսքով՝ գրաֆիկի զբաղվածության պատճառով ամուսնու՝ Ալեքսանդր Չիստյակովի հետ, չի հաջողվում երկար ժամանակ անցկացնել: Սակայն, երգչուհին նաև նշել է, արձակուրդի ընթացքում ամուսիններն ամեն վայրկյան միասին են: Այս մասին գրում է 7days.ru-ն:
Երգչուհու խոսքով՝ հարաբերություններում շատ կարևոր է իրար կարոտելը, քանի որ իրար տեսնելով մարդիկ հասկանում են, թե ինչքան են սիրում իրար: Այդպիսով՝ նաև իրարից չեն ձանձրանա:
Նշենք, որ երգչուհին այս տարի նշելու է իր ամուսնության 10 տարին: