Թուրքիայում ձերբակալվել է Ֆեթուլլահ Գյուլենի զարմիկը
Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է հեռուստահաղորդավար և փաստաբան Քեմալ Գյուլենին, ով Ֆեթուլլահ Գյուլենի զարմիկն է։ Սա առաջին դեպքն է, երբ Անկարայում ձերբակալում են Գյուլենի ընտանիքի անդամներից, ով համարվում է Թուրքիայի նախագահ Էրդողանի ոխերիմ թշնամին: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ նրան ձերբակալել են Քասթամոնու նահանգի գյուղերից մեկում՝ ազգականուհու տանը: Նա թաքնվում էր այնտեղ հուլիսի 15-ից, երբ երկրում պետական հեղաշրջման փորձ էր տեղի ունեցել։
Քեմալին տեղափոխել են անվտանգության շրջանային վարչության ահաբեկչության դեմ պայքարի բաժին: