Ուֆայում օդանավը դուրս է եկել թռչիչքուղուց
Սոչիից թռիչք կատարած «Красавиа» ավիաընկերության «Як-42» օդանավն Ուֆայում դուրս է եկել թռիչքուղուց: Միջադեպը, հնարավոր է, տեղի է ունեցել ամպրոպի պատճառով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Օդանավի՝ թռիչքուղուց դուրս գալը հնարավոր է, որ պայմանավորված է ամպրոպով և ուժեղ անձրևներով: Քննիչները ստուգում են դեպքի բոլոր հանգամանքները, օդանավի տեխնիկական վիճակը, օդաչուների գործողություններն ու դիսպետչերական ծառայության աշխատանքները»,-ասվում է հաղորդագրությունում:
Օդանավում եղել է 118 ուղևոր և անձնակազմի 8 անդամ: Բոլորը տարհանվել են, տուժածներ չկան: