Թուրքիան քննարկում է Սիրիայի հետ սահմանը փակելու հարցը
Թուրքիան սկսել է քննարկել Սիրիայի հետ սահմանը փակելու հարցը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Սիրիայի հետ սահմանը փակելու հարցն ատաջ է քաշվել ՌԴ-ի և Թուրքիայի դիվանագիտական և հատուկ ծառայությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած ռուս-թուրքական համաժողովի ժամանակ:
«Մենք, իսկապես բարձրացրել ենք թուրք-սիրիական սահմանի փակման հարցը, որպեսզի կանխվի ահաբեկիչների ու զենքերի մուտքը»-ասել Ռուսաստանի ներկայացուցիչը:
Նշվում է, որ Թուրքիան արդեն քննարկում է ռուս-թուրքական հարաբերությունների բարելավման հնարավոր տարբերակների քննարկումը: