Իմ ու Արևիս համատեղ կյանքը դարձավ հեքիաթային ընտանեկան կյանք. Արևիկ Ուդումյանի ամուսնու գրառումը որդու ծնվելուց հետո
Արևիկ Ուդումյանի ամուսին Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում հուզիչ գրառում է կատարել որդու ծննդից հետո:
«Ինչպես ասում են, երազը պատմելու համար, նախ պետք է արթնանալ: Ես արդեն արթուն եմ, սակայն արթնացել եմ մի նոր հեքիաթային իրականության մեջ: Օգոստոսի 6-ին իմ կինը պարգևեց մեզ մեր հրաշքին, մեր Ռուբենին:
Ազնվությամբ յուրաքանչյուր տղամարդ այս բերկրանքը զգալուց հետո, էլ ավելի է գիտակցում կնոջ առանցքային դերը իր կյանքում: Ավելին՝ վստահաբար կարող եմ պնդել, որ բոլոր կանայք հերոս են, քանի որ այն դժվարությունները, այն ցավերը, որ իրենք են հաղթահարում փոքրիկ հրաշք աշխարհ բերելու համար, ոչ մի տղամարդ չի կարող պատկերացնել:
Իմ ու Արևիս համատեղ կյանքը դարձավ հեքիաթային և աղմկոտ ընտանեկան կյանք: Սիրելի ընկերներ, ձեզանից յուրաքանչյուրը մեր ընտանիքում չափազանց կարևոր տեղ է զբաղեցնում և հոգաչափ շնորհակալ եմ ձեզանից յուրաքանչյուրին ջերմ խոսքերի, շնորհավորանքների և ուշադրություն համար»,- գրել է Արամ Վարդևանյանը: