Թուրքիայի դատարանը Գյուլենի 14 փաստաբաններին կալանավորելու օրդեր է տվել
Թուրքիայի դատարանը Ֆեթուլլահ Գյուլենի 14 փաստաբաններին կալանավորելու օրդեր է տվել: Այս մասին հաղորդում է РИА «Новости» գործակալությունը:
Ինչպես նշվում է, անձամբ Գյուլենին, ով ապրում է Ամերիկայի Միացյալ նահանգներում, կալանավորելու մի քանի օրդեր է տրվել:
Ավելի վաղ երկրի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտնել էր, որ երկրում ռազմական հեղաշրջման փորձի հետ կապված՝ 10 արտասահմանցու դեմ դատական հայցեր են ստացել, նրանցից չորսն արդեն բերման են ենթարկվել:
Հուլիսի 16-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարգադրել էր փակել ավելի քան 1 000 դպրոց, որոնք կարող են կապ ունենալ Ֆեթուլլահ Գյուլենի հետ, ով մեղադրվում է ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: