Երկրպագուները քննադատել են Բիլանի նոր կիսամերկ լուսանկարը
Ռուս երգիչ Դիմա Բիլանը Instagram-ի իր էջում Ալուշտայի հանգստից դրվագներ է հրապարակել: Լողավազանում արված լուսանկարը կարծես թե այնպիսի արձագանք չի ստացել, որիպիսին սպասել է երգիչը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Գիշերային խուլիգան», «պապիկ», «անտիսեքսուալ». ահա այսպիսի մեկնաբանության է արժանացել լուսանկարը:
Դիմա Բիլանը Ղրիմի թերակղզի է մեկնել հանգստանալու Գագարինայի հետ Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցելուց հետո: