Դիվերսանտներին հարկավոր է սպանել և կախել սահմանին. Աքսյոնով
Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը ռուսական hեռուստաալիքին տված հարցազրույցում խոստացել է համարժեք պատասխան տալ կղզում Ուկրաինայի դիվերսանտներին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Դիվերսանտների հետ պետք է վարվել այնպես, ինչպես վարվում են ագռավների հետ, երբ նրանք գողանում են բերքը: Սպանել նրանց և կախել սահմանին, որպեսզի մյուսները տեսնեն և հետևություններ անեն»,- ասել է Աքսյոնովը:
Ավելի վաղ Ղրիմի ղեկավարը Ուկրաինայի կողմից իր հեռակա ձերբակալությունը տհասություն էր անվանել: