Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Բորիս Ջոնսոնի հետ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնի հետ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Ռուսաստանի ԱԳՆ կայքին:
Լավրովը շնորհավորել է իր գործընկերոջն ԱԳՆ պաշտոնում նշանակվելու առիթով:
Կողմերը երկուստեք հույս են հայտնել, որ ռուս-բրիտանական հարաբերություններում դրական տեղաշարժ կլինի:
Լավրովն ու Ջոնսոնը քննարկել են նաև Սիրիայում ստեղծված իրավիճակը, ահաբեկիչների դեմ պայաքարելու տարբերակները:
Հեռախոսազրույցը կայացել է բրիտանական կողմի նախաձեռնությամբ: