Քայլի Ջենները ծննդյան օրը տոնել է լողափին (լուսանկաներ)
Ամերիկուհի մոդել 19-ամյա Քայլի Ջենները, ով հայազգի Քիմ Քարդաշյանի քույրն է, ծննդյան օրն իր աստղային ընկերուհիների հետ տոնել է լողափին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Քայլիի ծննդյան արարողությանը ներկա են եղել հայտնի մոդելներ, ինչպես նաև նրա քույրը՝ Քենդալ Ջեները, ով նույնպես մոդել է:
Նշվում է, որ Քայլիի ընկերն օրենքի հետ խնդիրներ ունենալու պատճառով չի կարողացել մասնակցել ծննդյան տոնին, սակայն կարողացել է ուղարկել սիրելիի նվերը՝ սև «Maybach» 200.000 դոլար արժողությամբ: