ԵՄ-ին անդամակցելը Թուրքիայի համար ինքնանպատակ չէ. ՌԴ-ում Թուրքիայի դեսպան
Եվրամիությանն անդամակցությունը Թուրքիայի համար ինքնանպատակ չէ: Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու համար չի զոհի մյուս երկրների, այդ թվում` Ռուսաստանի հետ իր հարաբերությունները: Այս մասին հաղորդում է «РИА Новости» գործակալությունը` հղում անելով Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդիմի հայտարարությանը:
«ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը Թուրքիայի համար ինքնանպատակ չէ, դա մեր կյանքի միակ նպատակը չէ»,-նշել է դիվանագետը իր մամլո ասուլիսում:
Նա նշել է նաև, որ Թուրքիան, իհարկե, հետաքրքրված է Եվրամիությանն անդամակցելով, սակայն դա չի նշանակում, որ «այդ նպատակի համար մենք պատրաստ ենք ամեն ինչ, մեր բոլոր հարաբերությունները հիմնահատակ խորտակել»:
Ըստ Յարդիմի՝ Անկարան մտադիր է զարգացնել հարաբերությունները Մոսկվայի հետ` դուր է գալիս դա ինչ-որ մեկին, թե ոչ:
«Մենք դրանք կզարգացնեն` անկախ նրանից, ցանկանում է դա Արևմուտքը, թե ոչ»,- ընդգծել է նա:
Միաժամանակ նա շեշտել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացումը չի նշանակում հրաժարվել ԵՄ-ի հետ երկխոսությունից: