ՆԱՏՕ-ն չի կարող որոշել Անկարայի արտաքին քաղաքականությունը. թուրք դեսպան
ՆԱՏՕ-ն իրավունք չունի պայմաններ թելադրել, թե ում հետ Անկարան արտաքին քաղաքական հարաբերություններ հաստատի: Այս մասին հայտնել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդիմը «Россия сегодня»-ին:
«Միակ բանը, որ ես ցանկանում եմ ասել այն է, որ մեր հարաբերությունները ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող այլ երկրների հետ, բացառիկ չեն: ՆԱՏՕ-ն ոչ մի կերպ չի կարող սահմանափակել մեր հարաբերություններն այլ երկրների հետ: Դա չի նշանակում, որ ՆԱՏՕ-ն իրավունք ունի թելադրել մեզ իր պայմանները և ասել, թե ում հետ մենք պետք է հանդիպենք, ում հետ չպետք է շփվենք, քանի որ Թուրքիան անկախ է իր արտաքին քաղաքականության որոշման գործում»,-նշել է դեսպանը:
Յարդիմը նաև նշել է, թե ինչքան կարևոր են Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները: Ըստ նրա, օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում Էրդողանն ու Պուտինը «սկսել են գրել իրենց հարաբերությունների պատմության նոր էջ»: Դիվանագետն ընդգծել է, որ Թուրքիայի իշխանությունները չեն դիտարկում Ռուսաստանի հետ հարաբերությունները որպես սպառնալիք երրորդ կողմին:
«Մեզ համար Ռուսաստանի հարաբերությունները կարևոր ռազմավարական նպատակ են հետապնդում»,- հայտարարել է նա` հավելելով, որ երկու երկրների նախագահները կհանդիպեն սեպտեմբերին, Չինաստանում կայանալիք «G20»-ի գագաթաժողովին: