Պուտինն ու Էրդողանը քննարկել են քրդական հարցը
Օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպմանը քննարկվել է նաև քրդական հարցը: Ըստ Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդիմի, նրանց միջև այս ոլորտում դեռևս հակասություններ կան: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
«Մենք այդ մասին խոսել ենք օգոստոսի 9-ին և կխոսենք նաև ապագայում»,- նշել է դեսպանը մամլո ասուլիսի ժամանակ:
«Կարող ենք ասել, որ այդ հարցում Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումներում հակասություններ կան»,-հավելել է դիվանագետը:
Ըստ նրա՝ թուրքական կողմը զգուշանում է քրդական հարցից և Անկարան տեսնում է, թե «ինչպես են այդ մտավախություններն իրականանում»:
«Բայց ես չեմ կարծում, որ մեր դիրքորոշումները լիովին հակասում են միմյանց»,- ընդգծել է Յարդիմը: