Ալսուն որդի է ունեցել
Երգչուհի Ալսուն երրորդ անգամ մայր է դարձել: Նա և ամուսինը` Յան Աբրամովը որդի են ունեցել: Որդու ծննդյան մասին հայտնել է նրա ընկերը` երգիչ Անդրեյ Ցվետկովը: Այս մասին հաղորդում է Cosmo.ru-ն:
«Շնորհավորում եմ Ալսուին երրորդ երեխայի ծնվելու առթիվ: Շատ ուրախ եմ քո և քո ամուսնու համար, որին ևս իմ ողջույններն եմ փոխանցում: Թող որ երջանիկ և առողջ լինի և վերցնի ծնողների ամենալավ հատկությունները»,- գրել է նա Ֆեյսբուքի իր էջում:
Այնուհետև նաև Ալսուն կիսվեց իր ուրախ լուրով, ինչպես նաև պատմեց, թե ինչ է դնելու երեխայի անունը: «Բարի գալուստ ընտանիք, մեր փոքրիկ հրաշք Ռաֆայել: Քո անունը մեր ընտանիքում յուրահատուկ նշանակություն ունի»,- գրել է երգչուհին Ինստագրամի իր էջում:
Ալսուն ծննդաբերել է իսրայելյան կլինիկայում, որտեղ 8 տարի առաջ ծնվել է նրա դուստրը` Միքելլան: