Սինգապուրի առաջին տիկինը Միշել Օբամայի ընդունելությանը գնացել է 11 դոլարանոց պայուսակով (լուսանկար)
Ըստ «Forbes»-ի աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկը` Սինգապուրի վարչապետի կինը` Խո Չինը Սպիտակ տանն է հայտնվել ոչ սովորական պայուսակով, որը միանգամից հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել: Նա վերցրել է մուգ կապույտ փոքրիկ պայուսակ` սպիտակ դինոզավրիկների պատկերներով: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Ինչպես պարզվել է, պայուսակն արժե ընդամենը 11 դոլար: Իսկ Խո Չանը պատահաբար չի ընտրել պայուսակը Սպիտակ տուն այցելելու համար: Դրա դիզայնը մշակել է «Pathlight School» դպրոցի ուսանող Սիտո Շենգ Ժին: Դպրոցը աուտիզմով հիվանդների համար նախատեսված առաջին դպրոցն է Սինգապուրում:
Խո Չինի լուսանկարը շատ արագ ողողեց համացանցը, իսկ ուսանողական աշխատանքների խանութը ստացավ այնքան մեծ քանակների պատվերներ, որ ցանկացողները ստիպված էին հերթ կանգնել:
Ինչպես հայտնել են դպրոցի աշխատակիցները, պայուսակի հեղինակը շատ մանրակրկիտ է նկարում դինոզավրերին: Նա նույնությամբ պատկերում է նրանց կառուցվածքի առանձնահատկությունները: Տաղանդավոր Շենգ Ժին նունիսկ գրքերում է նայում և հիշում յուրաքանչյուր դինոզավրի: