Երկրպագուներն անհանգստացած են Քլոե Քարդաշյանի անբնական նիհարությամբ (լուսանկարներ)
Հղիությունից հետո Քլոե Քարդաշյանը վճռականորեն սկսել է պայքարել ավելորդ քաշի դեմ, սակայն, ըստ երկրպագուների, նրա նիհարությունն աստիճանաբար անբնական է դառնում: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Քլոեն ամեն օր մի քանի ժամ է անցկացնում սպորտդահլիճում: Անձնական մարզիչի օգնությամբ նա արագ արդյունքների է հասել: Բայց Քարդաշյանը, կարծես, չի ուզում թողնել մարզումները բավական նիհարելուց հետո:
Աստղը կանոնավոր կերպով Իստագրամում կիսվում էր իր հաջողություններով` երկրպագուներից ստանալով հաճոյախոսություններ, քանի դեռ նրա նիհարությունը չսկսեց անհանգստացնել երկրպագուներին: Ըստ նրանց, Քլոեն հիվանդագին նիհար է դարձել: